Սիրիական հակաօդային ուժերը հետ են մղում ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի հրթիռային զարկերը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սիրիայի կառավարական աղբյուրներին։ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիայի տարածքում 30 հրթիռ են արձակել, որոնցից 13-ը Սիրիայի զինված ուժերը խոցել են:
ԱՄՆ նախագահ Թրամփը հանդես է եկել ժողովրդին ուղղված ուղերձով: Թրամփը նշել է, որ ռազմական գործողություններին կմասնակցեն Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հարվածներ կհասցվեն Սիրիայի քիմիական զենքի ստեղծման օբյեկտների վրա: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նույնպես հաստատել է, որ հրահանգել է բրիտանական զինված ուժերին ռմբակոծել Սիրիան:
Հրթիռակոծությունները սկսվել են ճիշտ այն պահին, երբ Թրամփն ուղերձով դիմում էր իր ժողովրդին: Ելիսեյան պալատը տեսանյութ է հրապարակել, որում երևում են հրթիռներ արձակած օդանավերը։