Հայաստան բերվող եղջերուներից մեկը փախել է. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայաստան բերվող եղջերուներից մեկը փախել է. armeniasputnik.am

Դիլիջան» ազգային պարկի ժամանակավոր կեցավայրը համալրվեց Իրանից բերված երկու էգ ու մեկ արու եղջերուներով, որոնցից մեկը հղի է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց բնապահպան-լրագրող Նարինե Կիրակոսյանը։

«Ըստ պայմանավորվածության` պետք է բերեին 4 եղջերու, սակայն իրանական տարածքում եղջերուներից մեկը փախել է»,- նշեց Կիրակոսյանը։

Նրա խոսքով` իրանական կողմը խոստացել է ամիսներ հետո այդ բացը լրացնել։

Իրանից Հայաստան բերված եղջերուները պետք է կազդուրվեն ու մի փոքր սովորեն նոր տեղին։ ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը ուղևորվել է Դիլիջան՝ կենդանիներին այցելելու։