Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստ է, որ մեր բոլոր ընդդիմադիր շարժումները ջախջախվել են:
Իսկ ջախջախվել են, քանի որ բոլոր առաջնորդները վերլուծելու, հաշվարկելու հաղթանակի տանող ճանապարհային քարտեզ կազմելու շնորք չեն ունեցել:
Սա էլ է փաստ:
Մեր ժողովուրդը առանց ինքն իրեն կամ առաջնորդներին հարցեր տալու՝ ամեն անգամ հմայվածի պես գնացել է այդ առաջնորդների ետևից, ովքեր փաստացի չեն ունեցել հաղթանակի տանող ճանապարհային քարտեզ: Գնացել են, հավատալով,թե ինչ-որ մի հրաշք կլինի ու իրենց քաղաքական երազանքները կիրականանան;
Այդ հրաշքը չի եղել, ու իրենք հիասթափվել են:
Իսկ հրաշքը չի եղել, քանի որ հրաշքը լինում է հեքիաթում, իսկ իրական կյանքում գործում է հաշվարկելու, վերլուծելու, հաջողության տանող ճանապարհային քարտեզ կազմելու սկզբունքը:
Առաջարկում եմ վերոբերյալ սկզբունքով քննել նաև սկիզբ առնող այս նոր շարժումը»: