Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին ավագ, ներկայումս հեռուստահաղորդավար, Գարի Լինիկերը BBC-ի եթերում հայտնվել է անդրավարտիքով: Այդպիսով նա կատարել է անցյալ տարի տված իր խոստումը: Լինիկերը խոստացել էր «Օրվա խաղը» ծրագրին հայտնվել անդրավարտիքով, եթե «Լեսթեր Սիթի» թիմը նվաճի չեմպիոնի կոչում:
2015 թվականի դեկտեմբերին «Չելսիի» նկատմամբ «Լեսթեր Սիթիի» հաղթանակից հետո Լինիկերը Twitter-ում գրել էր. «Եթե «Լեսթերը» հաղթի ՊԼ-ն, ես նոր շրջանի առաջին «Օրվա խաղը» հանդիպումը կանցկացնեմ անդրավարտիքով»:
«Լեսթերը» Լինիկերի հայրենի քաղաքն է, և ակումբը նրա համար դարձավ առաջինը պրոֆեսիոնալ կարիերայում: «Լեսթեր Սիթիի» կազմում անգլիացի հարձակվողը խաղացել է 1978-ից 1985 թվականներին, հայտնում է tvrain.ru-ն: