«Ադրբեջանը մտնում է Հայաստանի դեմ լայն ռազմական արշավի փուլ. Լայնածավալ պատերազմն այլևս մոտ է և լիովին անխուսափելի»
Advertisement 1000 x 90

«Ադրբեջանը մտնում է Հայաստանի դեմ լայն ռազմական արշավի փուլ. Լայնածավալ պատերազմն այլևս մոտ է և լիովին անխուսափելի»

Քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ հաճախ են մեղադրում հոռետեսական կանխատեսումներ կատարելու մեջ: Ես հոռետեսություն չեմ սփռում: Նայում եմ իրականությանը, կատարում վերլուծություններ և քաղաքական կանխատեսումներ:

Ինչպես տեսանք` ընդամենը երկու օր առաջ կանխատեսումը` Սիրիայի մասով ևս իրականացավ:

Ժամանակն է հասկանալու, որ ինքնախաբեությունն ու վատ հեռանկարի հնարավորությունն ընդունել չկարողանալը ընկած է մեր հասարակության դժբախտությունների մի մասի հիմքում:

Կույր և ինքնախաբեական լավատեսությամբ մնում ենք անպատրաստ` մարտահրավերների հանդեպ և փոխանակ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու` արձագանքում ենք միայն արհավիրքի վրա հասնելուց հետո: Դա պարտության և կործանման ճանապարհ է, որից պետք է դուրս գալ և այլևս լուրջ ու սթափ նայել ապագայի հնարավոր սցենարներին: Սիրիայի մասով կանխատեսմանը կհաջորդի Հայաստանի մասով կանխատեսման իրականացումը:

Ադրբեջանը մտնում է Հայաստանի դեմ լայն ռազմական արշավի փուլ: Լայնածավալ պատերազմն այլևս մոտ է և լիովին անխուսափելի: Վախենալու, սարսափելու և հուսահատվելու փոխարեն անհրաժեշտ է պատրաստվել, կազմակերպվել և լցվել վճռականությամբ` ճակատագրական այդ պատերազմում անվերապահ հաղթանակ ապահովելու` որքան էլ որ բարձր լինի մարդկայի կյանքերով վճարվող գինը:

Հողն ավելի թանկ է, քան մարդկային կյանքը: Ստում են և նույն այդ մարդկանց ամբողջական ոչնչացման են դատապարտում այն քարոզիչները, ովքեր համոզում են թե մարդկային կյանքն ամենաբարձր արժեքն է և չի կարելի այն զոհել` հանուն տարածքների կամ հողերի պաշտպանության:

Առանց սեփական հողի և տան` մարդկային կյանքն անարժեք է և անիմաստ: Չկա հող` չկա և կյանք, իսկ ստրկությունն ու մահը` թշնամու կողմից երաշխավորված են սեփական կյանքը փրկելու հանուն հողհանձնող զինվորին, նրա ընտանիքին և ժողովրդին:

Եթե հողն ավելի պակաս արժեք ունենար քան դրա վրա ապրող մարդու կյանքը` չէին ծնվի և չէին լինի հազարավոր հերոսներ, որոնք իրենց հայրենիքների, հողերի և անգամ գաղափարների հանուն` զոհել ու շարունակում են նվիրաբերել իրենց սեփական կյանքերը:

Առաջիկա պատերազմը ճակատագրական է լինելու:
Սթափվելու, պատրաստվելու և հաղթելու ժամանակն է»:



Նման նյութեր