Անցյալ տարի ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականը մեկ տարով որակազրկվեց: Պատճառը 2008 և 2012 թվականների Օլիմպիական խաղերում բրոզե մեդալներ նվաճած Տիգրան Մարտիրոսյանի և Հռիփսիմե Խուրշուդյանի արգելված խթանիչներ օգտագործելն էր: Բացի Հայաստանի հավաքականից, միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից զրկվել էին նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Չինաստանի, Մոլդովայի, Թուրքիայի, Ուկրաինայի և Ադրբեջանի հավաքականները:
Մոտ երկու շաբաթ առաջ ռուսական մամուլում զետեղվել էր սկանդալային մի հրապարակում, որի համաձայն Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի ղեկավար Գրիգորի Ռոդչենկովը հայ ծանրորդների արգելված խթանիչներ է ընդունել և մեդալներ նվաճել 2008 թվականի Պեկինի և 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում: Ըստ Gazeta.ru պարբերականի, Ռոդչենկովը որպես WADA-ի ներկայացուցիչ ընդունել է հայ ծանրորդների անալիզները և մաքրել դրանք: Այս հայտարարությունից օրեր անց նոր դոպիգ սկանդալ ծագեց հայկական ծանրամարտում: Հայաստանի կանանց հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից Սոնա Պողոսյանի դոպինգ թեստը դրական էր եղել: Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների չեմպիոնը Սոնա Պողոսյանի թեստում հայտնաբերվել է արգելված նյութերից S.2: Պողոսյանը զրկվել է միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից: