Հալեպում իրականում կյանքն իր բնականոն ընթացքի մեջ է, բնակիչները զբաղված են իրենց սովորական առօրյայով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը:
«Իհարկե, անհանգստացնող իրավիճակ է, և ամեն մարդ ցանկանում է լիարժեք խաղաղություն, սակայն այդ հրթիռակոծությամբ ոչ մի բան չի փոխվել մեր աշխատանքում: Բնականոն հունով շարունակում ենք ապրել: Մի բան կարող եմ ասել, այս 8 տարիների ընթացքում, բազմաթիվ դժվարություններ տեսնելով, ժողովուրդը չի ընկրկել, կանգնել է սիրիական բանակի կողքին, այսօր էլ չի վարանում և ամեն ձևով ամուր մնում է բանակի կողքին, ձգտում է իր կյանքը շարունակել, երկիրը վերականգնել»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը: