Մակրոնի այցը Ռուսաստան չի չեղարկվի
Advertisement 1000 x 90

Մակրոնի այցը Ռուսաստան չի չեղարկվի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Ռուսաստան, որը նախատեսվում է մայիսին, կկայանա: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը:

«Այս հանդիպումը հարցականի տակ առնված չէ»,- ասել է նախարարը:

Ծրագրվում է, որ Մակրոնը կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մայիսին՝ Պետերբուրգյան տնտեսական ֆորումի շրջանակում:

Ֆրանսիացի գործընկերոջը հրավերն ավելի վաղ փոխանցել էր ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: