Սիրիայում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի կողմից հրթիռային հարվածներից հետո` ի պաշտպանություն իշխանության անցկացվել է ակցիա, հայտնում է РБК-ն: Մեքենաներով անցնելով Դամասկոսի փողոցներում` ցուցարարները ծածանել են Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի դրոշները, հնչեցրել են «Մեզ չեք վախեցնի», «Մենք քո մարդիկ ենք, Բաշար» արտահայտություններ:
Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի 13-ի գիշերը Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք: Համաձայն ռուսական լրատվամիջոցների` սիրիական կողմում զոհեր չեն գրանցվել, երեք մարդ տուժել է: