«Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում երեկ կայացավ բարեգործական համերգ Արամ MP3-ի, Քրիստինե Պեպելյանի, Սոֆի Մխեյանի, Սոնա Ռուբենյանի, «Նեմրա»-ի, «Գողթ»-ի, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբի, «Կարինա Առուստամյան և The Band»-ի մասնակցությամբ։ Tert.am Life-ը ֆիքսել է համերգի հուզիչ դրվագները, անակնկալ ելույթներն ու մյուս մանրամասները:
«Բարությունը հիմա է, այստեղ» խորագրով համերգին բարություն տարածելու ցանկությամբ միավորված արտիստները ներկայացրին իրենց սիրված երգերը։
Համերգային երեկոյի կազմակերպիչ, «Օգնենք հայ մանուկներին» հասարակական բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկի՝ Արմեն Բուլղադարյանի խոսքով՝ թեև նմանատիպ շատ համերգներ են կազմակերպել, սա ամենամեծն է: Նա հայտնեց, որ համերգի ողջ հասույթը փոխանցվելու է նյարդաբանական խնդիրներ ունեցող ավելի քան 50 երեխայի բուժմանը, թանկարժեք դեղորայքների գնմանը: