Արժե, որպեսզի “ՄերժիրՍերժին” նախաձեռնության կազմակերպիչները մտածեն նաև հետևյալ դիպաշարի մասին /երբ իշխանությունը կարող է իր համար ստեղծված “թվացյալ” փակուղին լավագույնս շրջել իր օգտին /.
-ապրիի 16-ին երիտասարդությունը փակ է պահում փոքր Կենտրոնի ու այնտեղ մտնող փողոցները,
-ոստիկանությունը “հիմք” է ընդունում ստեղծված իրավիճակը, ու մինչև հաջորդ օրը պլոմբում է երկաթյա արգելապատնեշներով, ինչ արդեն անում է, բոլոր փողոցները, պատճառաբանելով՝ “դե ինչ անենք, մեր երիտասարդությունն է փակել ու հնարավոր բախումներից, որոնք առավոտյան արձանագրվեցին, խուսափելու համար լեգիտիմացրել ենք փակումը”,
-ապրիլի 17-ին ԱԺ նիստը տեղի է ունենում երիտասարդության կողմից Կենտրոնի շրջափակման ու խախանդ պայմաններում. մի կողմից երիտասարդները չեն կարող բացել փողոցներն ու հավաքվել ԱԺ մոտ, մյուս կողմից էլ այդքան ժողովուրդ ոտքով ծայրամասերից դժվար գա Բաղրամյան:
-Կողմ քվեարկելու պատրաստ պատգամավորների ԱԺ գալու մասին անհոգ եղեք. պետք լինի, նրանք սողալով էլ պարտավոր են գալ /Ծաղկաձորյան նիստն ու քվեարկությունը հիշեք ու չկասկածեք/, կամ էլ որոշում կընդունվի արտագնա հատուկ նիստ անել /Ծաղկաձորը վկա/:
Հիշեք, որ 2013թ. ապրիլի 9-ին իշխանությունն ինքն էր փակել ինոգուրացիայի վայրը՝ արժանանալով զայրույթի, ծաղրի, քննադատության, իսկ այժմ դա կարվի այլոց ձեռքով:
Մի խոսքով՝ գրվել է մտորելու համար, այլ ոչ թե ապաշրջափակելու առաջարկ է:
Հ.Գ. Անադեկվատներին խորհուրդ է տրվում չմեկնաբանել, քանզի նման բաներն իրենց խելքի բանը չէ: