«Քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ ցուցարարների գործողություններում չկա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և համակիրների գործողությունների վերաբերյալ Դատախազության տարածած հաղորդագրությանը։
Նշենք, որ երեկ Հանրային ռադիոյի շենք մտնելուց հետո ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ անդրադարձ էր կատարվել և ԵՊՀ շենք մուտք գործելուն, և Հանրային ռադիո մտնելուն։ ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանձնարարվել է ոստիկանությանը՝ վերը նշված երկու դեպքերի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նախապատրաստել նյութեր՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունն ստուգելու նպատակով։
Դատախազության հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում էր, որ ԵՊՀ շենքում «հավաքի մասնակիցների կողմից մարմնական վնասվածքներ են պատճառվել Համալսարանի անվտանգության ծառայության երկու աշխատակիցների: Տևական ժամանակ գտնվելով ԵՊՀ շենքում՝ հավաքի մասնակիցներն իրենց գործողություններով խախտել են Համալսարանի բնականոն գործունեությունը:
Ավելի մանրամասն՝ 1in.am