System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել
Advertisement 1000 x 90

System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրառում է կատարել

Սերժ Թանկյանը Facebook-ում գրառում է կատարել` անդրադառնալով այս օրերին Հայաստանում ընթացող բողոքի շարժմանը:

«Հայաստանում կառավարության և կառավարվողների միջև պայմանագիրը վաղուց է խախտվել, և հույսին փոխարինելու է եկել կարեկցանքը: Բոլոր գլխավոր ընտրություններում ձայները վաճառվում են 20 դոլարին համարժեք գումարով: Ես գնահատում եմ, որ բողոքի ցույցերը խաղաղ են, քանի որ նոր թևավորվող այս հանրապետությունը չի կարող իրեն նոր արյունահեղություն թույլ տալ: Այս երկիրը կյանքի չի կոչի իր ամբողջ ներուժը, մինչև քաղաքացիները զանգվածայնորեն ոտքի չկանգնեն իրենց իրավունքների և արժանապատվության համար:

Քաղաքացիական անհնազանդությունն աշխատում է կախարդանքի պես, երբ դրան բավականաչափ մարդ է մասնակցում: Պատմության ընթացքում դա ամենազորեղ գործիքներից էր: Իմ սիրտն ու սերը` բոլոր նրանց Հայաստանում, ովքեր պայքարում են հանուն բարգավաճ ապագայի»,- գրել է Թանկյանը:



Նման նյութեր