Մայրաքաղաքի մի քանի կենտրոնական փողոցներ արգելափակելուց հետո Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ պայքարի ելած ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման մասնակիցները շարունակում են պայքարը Բաղրամյան պողոտայում: Մեծ թվով մասնակիցներ տարբեր վնասվածքներ են ստացել այն բանից հետո, երբ ոստիկանությունն անսպասելի պայթուցիկներ արձակեցին: Նշենք, որ ոստիկանները հակագազեր են կրում:
«Իմ քայլը» շարժումը առաջնորդող Փաշինյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն. համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո նա կվերադառնա ցուցարարների մոտ: Առավոտյան ժամը ութի շրջանում ակտիվիստները արգելափակել էին Երևանի մի շարք փողոցներ: Մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներն այս պահին էլ շարունակում են փակ մնալ: Ոստիկանությունը կոչ է անում Փաշինյանին «դադարեցնել փողոցների շրջափակումը և ապահովել հավաքի բնականոն ընթացքը»։
Այսօր առավոտյան Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի դեմ բողոքի ակցիայի ելած ակտիվիստները՝ որպես անհնազանդություն մի քանի անգամ մի քանի րոպեով խափանեցին մետրոպոլիտենի աշխատանքը: Ոստիկանական ուժեր են կենտրոնացած նաև Կառավարության շենքի և իշխող Հանրապետական կուսակցության գրասենյակի շրջակայքում: