Գերմանացիների մեծամասնությունը Թրամփին Պուտինից ավելի վտանգավոր է համարում
Advertisement 1000 x 90

Գերմանացիների մեծամասնությունը Թրամփին Պուտինից ավելի վտանգավոր է համարում

Գերմանիայի բնակիչների մեծամասնությունը (ավելի քան 75 տոկոսը) կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վտանգավոր է, քան Ռուսաստանի նրա պաշտոնակից Վլադիմիր Պուտինը: Դա է, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, ցույց տվել այն հարցումը, որը Forsa ինստիտուտի կողմից անցկացվել է Wiese Consult GmbH-ի պատվերով:

Պատասխանելով այն հարցին, թե վախենում են իրենք արդյոք Ռուսաստանից, գերմանացիների 83 տոկոսը բացասական պատասխան է տվել, 17 տոկոսը՝ դրական: Հարցման մասնակիցների կեսը կարծում է, որ Արևելքի և Ռուսաստանի միջև լարվածության աճի համար պատասխանատվություն է կրում ԱՄՆ-ը, 25 տոկոսը՝ Ռուսաստանը, 7 տոկոսը՝ Եվրամիության երկրների ղեկավարությունը, 8 տոկոսն այն կարծիքին է, որ մեղավոր են բոլորը:

Հակառուսական պատժամիջոցներն աստիճանաբար վերացնելու օգտին արտահայտվել է գերմանացիների 55 տոկոսը, դրանց խստացման օգտին՝ 13 տոկոսը: Հարցումն անցկացվել է ապրիլի 10-ից մինչև 13-ը: Դրան մասնակցել են Գերմանիայի 2025 չափահաս քաղաքացիներ:



Նման նյութեր