Ականները՝ վրաց-ադրբեջանական սահմանին. jam-news.net (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ականները՝ վրաց-ադրբեջանական սահմանին. jam-news.net

Արդեն գրեթե մեկ քառորդ դար է, ինչ երկու բարեկամական երկրների սահմանին մարդիկ են զոհվում և խեղվում

Թբիլիսիից մեկ ժամ հեռավորության վրա՝ Ադրբեջանի հետ սահմանին, խոշոր գյուղից մի քանի հարյուր մետր այն կողմ, ականապատ դաշտ է: Այնտեղ արդեն 25 տարի է՝ ականներ կան, որոնք մնացել են ղարաբաղյան պատերազմի ակտիվ շրջանից: Վրաստանի իշխանությունները չեն շտապում ականներից մաքրել սեփական տարածքը, քանի որ հարևան Ադրբեջանը դեմ է: Այս տարիների ընթացքում այստեղ 18 միջադեպ է եղել. 7 մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են: Մինչև հիմա ականները վտանգ են ներկայացնում Կիրաչ-Մուգանլո, Կաչագան և Թեքալի գյուղերի ավելի քան 4 հազար բնակչի համար: Այստեղ ապրում են ականների պայթյունի հետևանքով խեղված մարդիկ: Տեղացիները մշտապես վախենում են իրենց երեխաների և անասունների համար:

Կարմիր կամուրջը, դրանից այն կողմ Ադրբեջանն է: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի,  JAMnews

Մառնեուլիի մունիցիպալիտետի Կիրաչ-Մուգանլո գյուղը գտնվում է Թբիլիսիից 60կմ հեռավորության վրա: Այստեղ մոտ 1200 մարդ է ապրում, հիմնականում՝ էթնիկ ադրբեջանցիներ:

Ադրբեջանի հետ սահմանն անցնում է գյուղից բառացիորեն մի քանի մետրի վրա. դրա երկայնքով երկաթյա ցանց է քաշած: Իսկ ցանցի երկայնքով՝ 100մ լայնությամբ և 7կմ երկարությամբ շերտով ավելի քան հազար հակատանկային և հակահետևակային ականներ են տեղադրված:

Ականապատ տարածքը սահմանակից է գյուղական արոտավայրերին: Այն ցանկապատված չէ, այստեղ որևէ զգուշացնող նշան չկա: Այնպես որ, ցանկացած մարդ, ով, օրինակ, այստեղ հյուր գա և որոշի զբոսնել, կարող է հեշտությամբ պայթել ականի վրա:

Ամբողջությամբ՝ jam-news.net



Նման նյութեր