Ժամանակի ընթացքում մեր բարձերի վրա սկսում են առաջանալ քրտինքից առաջացած դեղին հետքեր, իսկ բարձի ներսում կուտակվում են փոշիներ, աղբեր և այլն։
Ձեռք բերել նոր բարձեր կամ անընդհատ տալ դրանք քիմմաքրման այդքան էլ լավ տարբերակ չէ և խլում է շատ ժամանակ։ Որպեսզի վերադարձնեք բարձին իր գեղեցիկ տեսքը, մենք մտածել ենք մի հետաքրքիր և արդյունավետ մաքրման միջոց։
Այս հնարքը կարող եք կիրառել բամբակյա, բմբուլե և սինթետիկ բարձերի համար։
Ինչպե՞ս ճիշտ լվալ բարձերը։
Հանեք բարձի երեսները, դրանք հարկավոր է առանձին լվանալ։ Եթե ձեր բարձերն ունեն հատուկ պատյաններ, ապա դրանք նույնպես առանձին լվացեք։
Դրեք բարձը լվացքի մեքենայի մեջ։ Ավելի լավ է լվաք միանգամից երկու բարձերը, քանի որ այդպես մեքենան կկարողանա հավասարակշռություն պահպանել և բարձերը չեն դիպչի պատերին։
Ավելացրեք լվացող միջոցը։ Որպեսզի արդյունավետ սպիտակացնեք բարձերը և ազատվեք դեղին հետքերից, խառնեք 1 մաքրող միջոց՝ փոշու տեսքով, 1 բաժակ սպիտակացնող միջոց և կես բաժակ բորակ (буры)։
Միացրեք լվացքը առավելագույն տաք ջրով։ Հարկավոր է նաև 2 անգամ ողողել, որպեսզի չմնա ոչ մի քիմիա։
Ահա և վերջ։
Դրանից հետո հարկավոր է լավ չորացնել բարձերը։ Լվացքի ընթացքում թմբուկի մեջ կարելի է գցել թենիսի գնդակներ, որպեսզի պուխը չնստի։