Tert.am Life-ի «Հայտնիների անհայտ կողմերը» խորագրում այս անգամ բացահայտում ենք հաղորդավարուհի Աննա Գևորգյանին։
Մշտապես հետաքրքիր, ոճային կերպարներով հանդես եկող հաղորդավարուհուն հանրությունը ընկալում է որպես բավականին համարձակ, նպատակասլաց ու աշխատասեր մարդու, մինչդեռ պարզվում է ՝ Աննան իր ամենամեծ թերությունը համարում է ալարկոտությունը:
–Ո՞րն է Ձեր բնավորության ամենաբնութագրականգիծը։
-Բարությունը։
–Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը, որը, հնարավորության դեպքում, կցանկանայիքշտկել կամ վերացնել։
-Ալարկոտությունը։
–Կա՞ մի բան, ինչից վախենում եք և անհաղթահարելի համարում ե՞ք այդ վախը։
-Միանշանակ, խավարասերների հանդեպ վախս է անհաղթահարելի: Երևի, դա միակ բանն է աշխարհում, ինչից ես վախենում եմ:)
–Ի՞նչ հատկությամբ կուզեիք օժտված լինել:
-Նպատակասլացությամբ, մեծ աշխատասիրությամբ: Շատ աշխատասեր եմ, բայց ավելին կուզեի: Կուզեի տեսակով առաջնորդ լինել, բայց չափից շատ կարեկցող եմ, իսկ դրանք հակադիր բևեռներ են` անհամատեղելի հատկություններ:
–Ի՞նչն է Ձեզ ամենից շատ բարկացնում հասարակության, մարդկանց մեջ։
-Մեծամտությունը։ Կարծում եմ՝ բոլոր մարդիկ ի ծնե հավասար են, իսկ մեծամտությունը բնորոշ է չտես ու տգետ մարդկանց։ Որքան ավելի խորն է անձը հոգևոր, մտավոր տեսանկյունից, այնքան ավելի հասարակ է ու պարզ է իր պահվածքը:
Ամբողջությամբ՝ life.tert.am