Ձնամբար` Արագածի գագաթին. ոռոգման ջուր ստանալու առաջարկին իշխանավորներն ասում են` փող չկա. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ձնամբար` Արագածի գագաթին. ոռոգման ջուր ստանալու առաջարկին իշխանավորներն ասում են` փող չկա. armeniasputnik.am

Հայ գիտնականները որոշել են թույլ չտալ, որ Արագածի վրա տեղացող առատ ձյունը հալվի։ Երբ ժամանակը գա, ու այն պետք լինի` կհալեցնեն։

Հայ գիտնականները մտադիր են պահպանել ու տարեցտարի «ավելացնել» Արագած լեռան գագաթին ամեն ձմեռ կուտակվող առատ ձյունը, կամ, ինչպես իրենք են ասում` Արագածի վրա «հավերժական սառցակույտ» ստեղծել։

Առաջին փորձն արդեն արված է։ Այսօր Արագածի վրա անցյալ տարվանից մնացած ձյան 300 քառակուսի մետրանոց սառցակույտ կա, որն անցած ամառվա ընթացքում էլ չի հալվել։ Այս մասին Sputnik Արմենիային պատմեց Հայաստանում Ամերիկյան համալսարանի ճարտարագիտական հետազոտական կենտրոնի փոխտնօրեն Արտակ Համբարյանը։

«Մեզ հաջողվեց ցատկել ժամանակի վրայով։ 1 տարվա ժամանակահատվածը հաղթահարված է»,– ասաց նա` ներկայացնելով գիտափորձի դրական արդյունքը։

Ձյան ծածկույթը պահպանելու համար գիտնականներն այն ծածկել են գեոտեքստիլ կոչվող ջերմամեկուսիչ նյութից պատրաստված ծածկով։ Շնորհիվ սպիտակ գույնի, այն անդրադարձնում է արևի ճառագայթները` պահպանելով ձյան սառնությունն ու կանխելով հալոցքը։

Գիտնականների պահպանած արհեստական սառցակույտը 300 քառ. մետր մակերես ունի, բայց ծրագրի հեղինակների խոսքով` դրա ծավալը հեշտությամբ հնարավոր է 10 և ավել անգամ մեծացնել։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am



Նման նյութեր