«Ազատ ու անկախ Հայաստանում ապրելու հույսի մարումը մեզ անդուն հուսահատության է մատնում»
Advertisement 1000 x 90

«Ազատ ու անկախ Հայաստանում ապրելու հույսի մարումը մեզ անդուն հուսահատության է մատնում»

«Կար ժամանակ, որ մտածում էի` իշխանությանը քննադատելու իրավունք չունեմ, քանի դեռ չեմ փորձել օգտակար լինել իմ պետության կայացմանը։ Բայց հիմա, 24/7 աշխատելով ավելի լավ երկիր ունենալու տեսլականով, առանց թաքնված օրակարգերի և ջանք ու եռանդ խնայելու նվիրվելով մեր երկրի կայացման գործում հենասյուն հանդիսացող կրթության ոլորտի բարելավմանն ու տեսնելով, որ տարիների ջանքերը կարող են մի ակնթարթում փոշիանալ` սկսում եմ մտածել, որ իմ միամիտ անկեղծությունն ու համակարգի նկատմամբ հավատը պարզապես մոլորություն էր…

Հայաստանում չլինելու պատճառով, կարծում եմ լավ չեմ զգում, թե ինչ է այս 5 օրվա ընթացքում կատարվել և կատարվում։ Բայց հաստատ գիտեմ, որ լավ, բարեկեցիկ, ժողովրդավարական երկիր ունենալու ապագան մեզ ոչ մի գերտերություն կամ տարածաշրջանային գերտերություն, կամ միջազգային կառույց չի տալու. ավելի լավ ենք ուզում ապրել, մենք պետք է պայքարենք ՀԱՆՈՒՆ մեր ապագայի։ Եթե մինչ այսօր մի տեսակ հպարտանում էի, որ ոստիկանությունն ու ժողովուրդը հանդուրժողականություն և զորակցություն էր դրսևորում (այնքանով, որքանով հնարավոր է դատել ուղիղ միացումներից) այն անվախ և քաղաքացիական դիրքորոշում դրսևորող անհատների նկատմամբ, ովքեր, որպես վերջին միջոց ընտրել են փողոցային պայքայի ուղին, ապա այսօր սիրտս ցավում է պատահածի համար! Փողոցում իմ ընկերներն են, գործընկերներն ու ուսանողները, ովքեր ազնվորեն հավատում են և պայքարում են հանուն ավելի լավ Հայաստանի…

Հ.Գ. Ու խնդրում եմ չուղղորդել ինձ սահմանադրությունը կարդալու, ես այն լավ գիտեմ, բայց ավելի լավ գիտեմ, որ եթե ճարապարհ փակելը մարդկանց անհարմարությունը է պատճառում, ապա արդար ազատ ու անկախ Հայաստանում ապրելու հույսի մարումը մեզ անդուն հուսահատության է մատնում!»

Արևիկ Անապիոսյանի Facebook-յան էջից



Նման նյութեր