Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախման ժամանակ ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել ցուցարարների դեմ։
Դատելով նռնակի ձգանից, որ հայտնվել է ցուցարարների մոտ, ոստիկանությունը հերթական անգամ կիրառել է լուսաձայնային նռնակ, ինչպես Սարի թաղում։
Լուսանկարում «Իմ քայլը» շարժման անդամ, լրագրող Լևոն Բարսեղյանը լրագրողներին ցույց է տալիս Բաղրամյան պողոտայում գտած У-515М ձգան։ У-515М ձգան ունենում է ռուսական «Զարյա-2» նռնակը։
Այն ոչ բեկորային նռնակ է։ Մինչև 10 մետր հեռավորության վրա ստեղծում է 173-180 դեցիԲել աղմուկ և մինչև 30 միլիոն կանդելա լույս։
Չնայած որ բեկորային լինելուն, այս նռնակներն ընդունակ են վնասվածքներ հասցնել։ «Զարյա-2»-ով զինված են լինում ուժային բոլոր կառույցները, այն կիրառելով հակառակորդին կուրացնող լույսի և խլացնող ձայնի միջոցով, ինչպես նաև թեթև վնասվածքներով շարքից հանելուն։
Ըստ Հայաստանի առողջապահության նախարարի 2012 թվականի ապրիլի 20-ի 09-Ն հրամանի, անբեկոր լուսաձայնային «Զարյա-2»-ի գործարկումը կարելի է միայն բաց տեղանքում, մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա:
Ավելի մանրամասն՝ hetq.am