Կարեն Անտաշյան. «Սա այլևս նորի, ազատության, ապագայի, ջահելության, մի խոսքով կյանքի պաշտպանությանն ուղղված շարժում է»
Advertisement 1000 x 90

Կարեն Անտաշյան. «Սա այլևս նորի, ազատության, ապագայի, ջահելության, մի խոսքով կյանքի պաշտպանությանն ուղղված շարժում է»

Կարեն Անտաշյանի գրառումը Facebook-ի իր էջում. «Դիմում եմ հատկապես այս շարժման ընդդիմախոսներին ու հեգնողներին (այո, ես այլակարծության համար երբեք ոչ ոքի չեմ հեռացրել իմ ֆեյսբուքյան ցանցից)։

Միգուցե դուք այդ դիրքորոշմանն եք քանի որ ձեր կազմակերպութունն է այդ դիրքորոշմանը, կամ ձեր ընկերները, կամ ընտանիքի անդամները, միգուցե վախենում եք ձեր կարգավիճակի, պաշտոնի կամ գույքի համար։ Հավատացեք, դուք ընդամենը գոյատևման ռեժիմում եք, և փորձում եք պահպանել այն, ինչ գործնականում անհնար է պահպանել։ Սա ինչ-որ անձի համակիրների շարժումը չէ, սա անգամ սոսկ ՍՍ-ին տապալելուն ուղղաված շարժում չէ։

Սա այլևս նորի, ազատության, ապագայի, ջահելության, մի խոսքով կյանքի պաշտպանությանն ուղղված շարժում է։ Իսկ միթե ամենակարևոր բանը, որ մենք կարող ենք, անգամ պարտավոր ենք անել էս մեծ արևի տակ, մեզ տրված էս կարճ ժամանակի մեջ կյանքի պահպանությունը չէ – նախ մեր մեջ, հետո մեր շուրջը»։



Նման նյութեր