Վեց գործոն, որոնք բարձրացնում են զարկերակային ճնշումը
Advertisement 1000 x 90

Վեց գործոն, որոնք բարձրացնում են զարկերակային ճնշումը

Սրտի ամերիկյան ասոցիացիայի գիտնականները հայտնել են 6 պատճառ, որոնք ազդում են զարկերակային ճնշման բարձրացման վրա, գրում է Knowridge Science Report պարբերականը։

Աղ

Աղն առաջատար դիրք է զբաղեցնում զարկերակային ճնշման բացասական ազդեցությունների վարկանիշում։ Բժիշկները խորհուրդ են տալիս սննդակարգից բացառել աղը կամ գոնե կրճատել դրա գործածումը մինչև օրական 1500 միլիգրամի։

Հակաայտուցային դեղամիջոցներ

Գիտնականները նաև կոչ են անում չգործածել հակաայտուցային դեղամիջոցներ, քանի որ դրանք նպաստում են զարկերակային ճնշման բարձրացմանը, ինչը հետագայում կարող է հանգեցնել սրտի հիվանդությունների։ Բժիշկները հիշեցնում են, որ  առանց դեղատոմսի վաճառվող բոլոր դեղամիջոցները գնելուց առաջ պետք է ուշադիր կարդալ դրանց վրայի նշումները, քանի որ հաճախ պարունակում են  նախազգուշացումներ նրանց համար, ովքեր զարկերակային բարձր ճնշում ունեն։

Ոգելից խմիչք

Ամերիկյան ասոցիացիայի գիտնականները տղամարդկանց համար  ողջամիտ նորմա են համարում օրական առավելագույնը երկու բաժակ ոգելից խմիչքը, իսկ կանանց համար՝ մեկ բաժակ։

Շոգեբաղնիք

Չարժի չարաշահել նաև շոգեբաղնիքներ հաճախելը, քանի որ սառը ջրի ու շոգեբաղնիքում բարձր ջերմաստիճանի միջև հակադրությունը ծայրաստիճան վտանգավոր է առողջության համար։

Քաշ

Զարկերակային բարձր ճնշում ունեցող մարդիկ պետք է նաև իրենց քաշին հետևեն ու ավելի շատ մարզվեն։

Նստակյաց կենսակերպ

Բացի այդ ամենից՝ գիտնականները խորհուրդ են տալիս կարճատև զբոսանքներ կազմակերպել աշխատանքային օրվա ավարտից հետո, հատկապես եթե ձեր աշխատանքը նստակյաց է։

Ընդամենը մի քանի րոպե թեթև ակտիվությունը կօգնի նվազեցնել 2-րդ տիպի դիաբետով հիվանդների զարկերակային ճնշումը։

med.news.am