Անժելա Սարաֆյանը փայլել է Westworld 2-ի պրեմիերային (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Անժելա Սարաֆյանը փայլել է Westworld 2-ի պրեմիերային

Երկուշաբթի Լոս Անջելեսում տեղի է ունեցել HBO հեռուստաալիքի Westworld սերիալի երկրորդ եթերաշրջանի պրեմիերան:

Միջոցառմանը մասնակցել է նաև Անժելա Սարաֆյանը, որը կարմիր գորգին փայլել է իր ճերմակ եթերային զգեստով.

Նշենք, որ վերջերս YouTube-ի HBO ալիքում հրապարակվել է Westworld սերիալի նոր՝ երկրորդ եթերաշրջանի թրեյլերը, որում նկարահանվել է նաև Անժելա Սարաֆյանը։

Բացի նրանից, սերիալում նկարահանվել են էվան Ռեյչել Վուդը, Թանդի Նյուտոնը, էդ Հարիսը, Ջեֆրի Ռայթը և Ջեյմս Մարսդենը։

Նոր եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է ապրիլի 22-ին։