Երեկ, վաղ առավոտյան աշխարհի տարբեր երկրներից Երևան են ժամանել մոտ 600 հայտնի դեմքեր, որոնցից 200-ը «օրենքով գողեր են»: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը:
«Հյուրերին դիմավորել է հայտնի հեղինակություն Արտեմ Կանևսկոյը՝ Արմեն Կանևսկոյի եղբայրը, Երևանցի «օրենքով գողեր» Մանեթի Տղա Սամոյի, Աֆոյի (Խոյեցյան) և այլոց հետ»,- նշված է հոդվածում:
Արմեն Կանևսկոյը ծնվել է Երևանում, 1970 թ. ապրիլի 17-ին: «Օրենքով գող» է թագադրվել 1997 թվականին՝ 27 տարեկանում, «օրենքով գողերի արքա» Դեդ Հասանի, Վոլչոկի և Չիչխենի կողմից: Արմեն Կանևսկոյը մահացել է 2010 թվականին՝ 40 տարեկան հասակում, թաղված է Երևանի Շահումյանի գերեզմանոցում:
Ըստ «Փաստի»` երեկ գերեզմանոցի հարևանությամբ գտնվող «Սան Լազարո» հանդիսությունների սրահում մոտ 700 հյուրերի հյուրասիրություն է ընթացել: