Էսօր ապրիլի 18-ն է. Այդինը դարձավ 60 տարեկան: Էսօր 2-րդ կուրսում դասս պիտի իրեն նվիրված լիներ: Բայց էս օրերի իրադարձությունների պատճառով դաս ընդհանրապես չի լինելու: Առաջին իսկ դասին կանեմ այն, ինչ մտածել եմ:
Եվ հենց էս օրերն են հիշեցնում Այդինի կյանքի մի հայտնի դրվագը.
Հերթական անգամ, երբ ցավեր ուներ և հիվանդանոց էին տարել, ընդունարանի բժիշկը հարցրել է.
– Ինչի՞ց եք բողոքում:
– Գործող իշխանություններից,- պատասխանել է Այդինը:
Ծնունդդ շնորհավոր, Այդին ջան: