Երևանի քննչական վարչությունը պարզել է Երևանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Երևանի քննչական վարչությունը պարզել է Երևանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը. shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է ապրիլի 16-ին Երևանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածներն են՝ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 28-ամյա Գևորգ Գևորգյանը և Երևան քաղաքի Սոֆիայի փողոցի բնակիչ՝ 28-ամյա Հայկ Խաչատրյանը։ Պարզվել է նաև, որ ավտոմեքենան վարել է Գ. Գևորգյանը։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում Nissan մակնիշի 12 MM 121 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շերամի փողոցի թիվ 49 շենքի դիմաց դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ուղեմասի աջակողմյան կողմնակում կայանված МАЗ մակնիշի 39 ԼԼ 337 համարանիշի ամբարձիչին։

Վթարի հետևանքով վարորդն ու նրա կողքի ուղևորը տեղում մահացել էին, իսկ վարորդի հետնամասում գտնվող ուղևոր՝ 36-ամյա Մարատ Համբարձումյանը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները՝ օղակի հրամանատար Մինասյանի գլխավորությամբ, որից հետո վերջինիս պահանջով օպերատիվորեն ժամանել էին հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել էին նաև արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ բժիշկների խումբը։ Փրկարարները, քաղաքացիների օգնությամբ գրեթե 1.5 ժամ օգտագործելով հատուկ տեխնիկա, ավտոմեքենայից դուրս էին բերել վիրավոր Մ. Համբարձումյանին, ու մինչ փրկարարները դուրս կբերեին նրան, բժիշկները, հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը, տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն էին ցուցաբերել վիրավորին։ Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով տևական ժամանակ մեծ դժվարությամբ կարողացան մասնատել ավտոմեքենան, որից հետո մահացածների դիերը դուրս էին բերել անվտանգ վայր։

Դեպքի վայր էին ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել էր վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը և նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com