«Քաղաքացիներին առևանգելը ոստիկանների ոճն է»․ factor.am
Advertisement 1000 x 90

«Քաղաքացիներին առևանգելը ոստիկանների ոճն է»․ factor.am

«Փողոցներ փակելն ու հիմնարկներ արգելափակելը մտնում են քաղաքացիական անհնազանդության տրամաբանության մեջ։ Հակառակ դեպքում ինչպե՞ս մարդիկ իրենց բողոքը տեղ հասցնեն, որը երկար տարիներ չի լռվել»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Նա չի ընկալում ցուցարարների հանդեպ ոստիկանության բռնի գործողությունները։ «Խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցները իրավաչափությունից դուրս են»,- ասում է պարոն Հարությունյանը։

Նա տեղյակ է, որ ոստիկանությունն անցել է քաղաքացիներին առևանգելուն, ասում է, որ դա նրանց ոճն է․ «Եթե հաջողությամբ չպսակվի էս շարժումը, անելու են նույնը»։

Նա բողոքի գործողություններին մասնակցող երիտասարդների մոտ վախ չի տեսնում։ Ի դեպ, իրավապաշտպանը վստահեցնում է, որ երբեք վախ չի տեսել քաղաքացիների մոտ, «մեր քաղաքացին վախենալու բան էլ չի անում, որ վախենա»։

factor.am