«Լուչ-Էներգիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը պաշտոնական հայտարարություն է արել Վլադիվոստոկի թիմի երկրպագուների հետ կոնֆլիկտի վերաբերյալ և նշել, որ դիմել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությանը:
«Աջակցության համար միշտ երախտապարտ եմ իսկական երկրպագուներին, սակայն այդ անձինք նրանց հետ ընդհանուր ոչինչ չունեն: Եթե դու, իսկապես, երկրպագում ես ու անհանգստանում թիմի համար, ապա չես մտածի այն մասին, թե ինչպես աքաղաղ նետես մարզիչի վրա կամ բանավեճ սկսես ռադիոյի միջոցով: Դու կմտածես, թե ինչպես աջակցես թիմին, որպեսզի այն դժվար իրավիճակում մնա Առաջին դիվիզիոնում:
Բազմաթիվ անհիմն մեղադրանքներից հետո իմ համբերությունը սպառվեց, և ես դիմել եմ օրինապահ մարմիններին, այդ թվում՝ անվտանգության դաշնային ծառայությանը: Ես երկար եմ դիմացել ու մտածել, որ իմ կողմից տղամարդկային քայլ չի լինի դիմել ոստիկանություն: Հիմա հասկանում եմ, որ այդ անձինք ոտնձգություններ են արել ինձ համար ամենասուրբ բաներից մեկին՝ ֆուտբոլի հանդեպ իմ սիրուն: Այդ պատճառով իմ մասնագիտությունը, որով ես զբաղվում եմ, դա իմ կիրքն ու սերն է»- ռուսաստանցի մասնագետի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Գրիգորյանի և «Լուչ-Էներգիայի» երկրպագուների միջև հարաբերությունները լարված են վերջին շրջանում: Վորոնեժի «Ֆակելի» դեմ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 33-րդ տուրի խաղում «Լուչ-Էներգիայի» երկրպագուներից մեկը աքաղաղ էր նետել հայ մասնագետի վրա: Դրանից առաջ էլ Կրասնոյարսկի «Ենիսեյից» 0:1 հաշվով կրած տնային պարտությունից հետո Գրիգորյանը քննադատել էր թիմի երկրպագուներին՝ նրանց անվանելով ծաղրածու: