Բոլորի կողմից սիրելի 5 մթերք, որ մեծացնում են քաղցկեղի զարգացման վտանգը
Advertisement 1000 x 90

Բոլորի կողմից սիրելի 5 մթերք, որ մեծացնում են քաղցկեղի զարգացման վտանգը

Մի քանի մթերքներ, որոնք պարբերաբար օգտագործվում են և շատերի համար են սիրելի, առողջության համար ամենևին անվտանգ չեն: Ներկայացնում ենք մի քանի մթերքներ ու ըմպելիքներ, որոնց կանոնավոր օգտագործումը մեծացնում է քաղցկեղի զարգացման վտանգը:

Գազավորված ըմպելիքներ

Քաղցր գազավորված ըմպելիքները, այսպես կոչված, փուչ կալորիաների աղբյուր են. դրանք մեծ քանակությամբ շաքար են պարունակում կամ, որն ավելի վատ է, շաքարի արհեստական փոխարինողներ, իսկ վիտամինների և հանքանյութերի նման սննդարար նյութերը դրանց մեջ բացակայում են: Նման ըմպելիքները ոչ միայն նպաստում են քաշի ավելացմանը, բորբոքային պրոցեսներին և ինսուլինի հանդեպ ռեզիստենտությանը, այլև բերում են գաստրոէզոֆագալ ռեֆլյուքսի, որը կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Դրանից բացի, գազավորված ըմպելիքները մեծ քանակությամբ քիմիական բաղադրամասեր են պարունակում, որոնք նույնպես քաղցկեղի զարգացման վտանգը մեծացնում են:

Կարտոֆիլի չիփսեր

Կարտոֆիլի չիփսերը պարունակում են մեծ քանակությամբ կալորիաներ և ճարպեր, որի հետևանքով նպաստում են ավելորդ քաշի ավելացմանը: Չիփսերը նաև կոնսերվանտներ ու գունավորող նյութեր են պարունակում, և այս ամենը տապակվում է բարձր ջերմության պայմաններում՝ նպաստելով ակրիլամիդի արտադրմանը, որը հայտնի քաղցկեղածին է և պարունակվում է նաև ծխախոտի մեջ:

Մշակված միս

Մշակված միսը, ինչպիսին են նրբերշիկը, բեկոնը և երշիկեղենը, նույնպես առողջությունը վնասում են, քանի որ քիմիական նյութեր և աղի ավելցուկային քանակություն են պարունակում: Քիմիական նյութերից շատերը, որոնք մտնում են մշակված մսի բաղադրության մեջ, վտանգավոր քաղցկեղածիններ են համարվում:

Փոփքորն

Ցանկալի է փոփքորնի կանոնավոր օգտագործումից հրաժարվել, քանի որ այն հագեցած է քիմիական պերֆտորացված կարբոնաթթվով, որը պարունակվում է նաև տեֆլոնում: Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ այս նյութը էապես մեծացնում է լյարդի, միզապարկի, երիկամների և ձվարանների ուռուցքների առաջացման վտանգը:

Այլ մթերքներ

Քաղցկեղածին մթերքների ցանկի մեջ է անրաժեշտ մտցնել նաև ալկոհոլային խմիչքները, քաղցրացնող արհեստական նյութերը, ռաֆինացված շաքարը, ծխահարված միսը, որը վնասակար ծխի ազդեցությանն է ենթարկվում, ինչպես նաև ռաֆինացված ցորենի ալյուրը:

med.news.am