Երգչուհի Դալիթան և ուկրաինացի հայտնի երգիչ Սերգեյ Սիսուևը համատեղ աշխատանք են ներկայացրել: Երգիչները միասին կատարել են եվրատեսիլյան ամենահայտնի հիթերց մեկը՝ «Եվրատեսիլ 2015»-ում շվեդ երգիչ Մոնս Զելմերլովին հաղթանակ բերած «Heroes» երգը, ընդ որում, Դալիթան երգի մի մասը հայերեն է կատարել:
Թե ինչպես են հայ և ուկրաինացի կատարողները համատեղ աշխատանք ունեցել, Life.panorama.am-ին պատմել է Դալիթան, ինչպես նաև խոսել առաջիկա ծրագրերի մասին:
«Սերգեյ Սիսուևի հետ դուետով հանդես գալու միտքը եղել է «ESC Covers» և «Eurovision South Africa» թիմերի կողմից, ի դեպ՝ նրանք տարբեր լեզուներով եվրատեսիլյան դուետներ են պատրաստում: Այս նախագծի հրավերքը ստացա Անգլիայից՝ կայքի խմբագրի կողմից, և մեծ սիրով ընդունեցի: Իհարկե, սկզբում հայտնի չէր, թե դուետն ում հետ պետք է լինի, իսկ ավելի ուշ առաջարկեցին երգել Սերգեյ Սիսուևի հետ, ով ճանաչված է նաև ԱՄՆ-ում և Իսրայելում»,- պատմեց երգչուհին:
Դալիթայի խոսքով՝ նախկինում չի ճանաչել Սերգեյ Սիսուևին.
«Մեր միջև կապ հաստատեց «ESC Covers» թիմը, որից հետո մենք շարունակեցինք շփվել համացանցի միջոցով: Երկու տարբեր ազգությունների ներկայացուցիչներ լինելով՝ հետաքրքիր և հաճելի համագործակցություն ստացվեց»,- նկատեց երգչուհին:
Ամբողջությամբ՝ life.panorama.am