Վաղը Սերժ Սարգսյանի կառավարությամբ առաջին նիստն է, արժի՛ վաղը ժամը 8-ին գալ այստեղ. Նիկոլ Փաշինյան
Advertisement 1000 x 90

Վաղը Սերժ Սարգսյանի կառավարությամբ առաջին նիստն է, արժի՛ վաղը ժամը 8-ին գալ այստեղ. Նիկոլ Փաշինյան

Վաղն՝ ի տարբերություն այսօրվա, պետք է շատ շուտ արթնանալ և ուղիղ ժամը 8-ին հավաքվել այստեղ՝ Հանրապետության հրապարակում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

«Այստեղ մենք պիտի փորձենք շրջափակել կառավարման մի շարք շենքերի մուտքեր, որպեսզի աշխատողները չկարողանան ներս մտնել: Թե որ կառավարման շենքերի մասին է խոսքը, չեմ ասի, որովհետև հնարավոր է, որ Սերժ Սարգսյանի համար անակնկալ ենք պատրաստել: Վաղը նաև Սերժ Սարգսյանի կառավարությամբ առաջին նիստն է, այնպես որ արժի՛, արժի՛, արժի՛ վաղը ժամը 8-ին գալ այստեղ», – ասաց Փաշինյանը:



Նման նյութեր