Ջիմ Թորոսյանը Երևանի և ողջ հանրապետության համար արել է այն ամենն, ինչ կարող էր։ Մարդու մասին հաճախ չես կարող նման բան ասել, սակայն սա ճշմարտություն է։ Նա ծնվել է Երևանում գարնանը, իսկ հետո ողջ կյանքում ամեն ինչ արել է, որպեսզի այս քաղաքում բոլորի մոտ և միշտ գարնանային տրամադրություն լինի։
Մերօրյա ականավոր հայ ճարտարապետների մեծ ցանկում Ջիմ Թորոսյանի անունը միշտ առաջատար դիրքերում է։ Ամեն օր մենք անցնում ենք նրա ստեղծագործությունների կողքով կամ տեսնում դրանք հեռվից, սակայն ամեն անգամ չէ, որ հիշում ենք այդ արվեստի գործերը ստեղծած վերպետին։ Իսկ գուցե անգամ չգիտենք նրան։
Այսօր ճարտարապետն 88 տարեկան կդառնար, բայց արդեն 4 տարի է, ինչ նա հեռացել է կյանքից։ Հավանաբար, ինչպես և ցանկացած մեծ մարդ, հատկապես ստեղծագործող, նրա կյանքում ևս եղել են իր հանդեպ անբարյացակամ տրամադրված մարդիկ, սակայն նրանք, ովքեր սիրել և գնահատել են վարպետին, ավելի շատ էին։ Ջիմ Թորոսյանին ճանաչողները թվարկում են նրա` Երևանյան մտավորականության արագ վերացող տեսակի, երեք գլխավոր հատկանիշները` առանձնահատուկ արժանապատվության զգացումը, խելքն ու անկրկնելի ճաշակը, և այդ ամենը միայն ճարտարապետությանը չի վերաբերում։
Ջիմ Թորոսյանի անունը ներառված է այնպիսի մեծերի ցուցակում, ինչպիսին են Թամանյանը, Գրիգորյանը, Հալաբյանը, Սաֆարյանը, Իսրայելյանը։ Սա չափազանցություն չէ, ոչ էլ հաճոյախոսություն, սա ճշմարտություն է։ Նրա մասին ասում են, որ իր քաղաքը նա սիրել է ջերմ ու սրտագին, ինչի մասին են վկայում նաև նրա աշխատանքները։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am