Ինչ կարողության տեր է Իգնատի Առաքելյանը
Advertisement 1000 x 90

Ինչ կարողության տեր է Իգնատի Առաքելյանը

Վարչապետ Կարեն Կարապետյանը  արդեն, իսկ ձևավորել է իր կառավարությունը:  Կառավարության մասին խոսելիս հաճախ գրում են, որ այն նախկինի պես կազմված չէ գործարար նախարարներից, սակայն իրականությունը բոլորին այլ է: Նոր ձևավորված կառավարությունը ևս զերծ չէ գործարարներից և միլիոնատերերից:

1998-2016թթ.-ին զբաղեցրել է Երևանի կոնյակի գործարանի («Պեռնո Ռիկար» խումբ) փորձագետ հաշվապահի, գլխավոր հաշվապահի, ֆինանսավարչական տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի, գործադիր տնօրենի պաշտոնները: Կարելի է փաստել, որ գյուղատնտեսության ոլորտը իր բիզնես հետաքրքրություններից դուրս չէ:

Նախարարը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրով բավական մեծ կարողության տեր է: Նրա դրամական միջոցները կազմում  է՝ 21,765,773 դրամ, 71,950 դոլար (40 միլիոն դրամ), 77,775 եվրո (45 միլիոն դրամ):  2016 թվականին նա ստացել է ավելի քան 63 միլիոն դրամ աշխատավարձ:

Նախարարը հայտարարգրել է 2 բնակարան և մեկ առանձնատուն:



Նման նյութեր