– Նիկոլը գերազանց աշխատում է իր վարպետության վրա ու դուրս է եկել առաջին գիծ,
– Սերժը վարպետորեն կառավարում է իրեն ենթակա ռեսուրսներն ու ջանադրաբար խորացնում իր տեսակին այդքան ձեռնտու բևեռացումը,
– Նոր սերունդը ապացուցում է իր բնածին տաղանդն ու դրսևորում է պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն։
Բա ինչու՞ ենք դոփում տեղում․
– Գերակա նպատակը հռչակված է, բայց Ազգային ռեսուրսները համախմբված չեն,
– Ժողովուրդն իր ամբողջության մեջ շարունակում է մնալ ամորֆ վիճակում։
Ո՞րն է պատճառը․
– Ակտիվ զանգվածը զբաղված է տեխնոլոգիաներով՝ դարն է այդպիսին։
Ու՞մ մոտ է հանգուցալուծման բանալին․
– Հայ ժողովրդի ծոցում։
Առայժմ այսքանը։
Հ․Գ․ – Նվիրում եմ հրապարակային ասպարեզը լքելու տասնամյակին։ Հավասարազոր կընդունեմ շնորհավորանքներն ու ցավակցությունները։