SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 18-ին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հետաքննիչը ծառայության ժամանակ նկատել է, որ Արթիկ քաղաքի Գրիգոր Նարեկացի փողոցի թիվ ¼ հասցեում տեղադրված արագաչափը տուփով անհայտացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կատարվածի մասին տեղեկացվել է ոստիկանության Արթիկի բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: