Ցուցարարներից մեկը ոստիկանության բաժանմունքի պատից հանել է Սերժ Սարգսյանի լուսանկարն ու պատուհանից դուրս նետել։ Միջադեպի մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Միջադեպը տեղի է ունեցել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում, որտեղ իրավախախտման կասկածանքով բերման ենթարկված Վահագն Գևորգյան ներկայացած անձը մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի հետ առանձնազրույցի ընթացքում, օգտվելով սենյակում ոստիկանության ծառայողի բացակայությունից, պատուհանից նետել է ՀՀ վարչապետի լուսանկարը:
Քանի որ միջադեպը տարբեր մեկնաբանուոյւնների առիթ է դարձել, ոստիկանությունը կոչ է անում «անլուրջ հայտարարություններով և գործողություններով չինքնադրսևորվել, ձեռնպահ մնալ փոքր և անհարիր արարքներից»։
Նշենք, որ այսօր պաշտոնական տվյալներով, ոստիկանության բաժանմունքներ բերման են ենթարկվել բողոքի ակցիաների մասնակից 100 քաղաքացիներ։