«Ատոմ Էգոյանը բավական թափանցիկ ակնարկներ է արել: Առաջին ակնարկն այն է՝ ինչո՞ւ եք հիմա զարմացել, որ Սերժ Սարգսյանը վարչապետ է դարձել, եթե մեկ տարի առաջ դա պարզ էր: Երկրորդը՝ ինչո՞ւ բողոքի ակցիաներն այն ժամանակ չեք կազմակերպել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանն անդրադառնալով աշխարհահռչակ հայ արվեստագետ Ատոմ Էգոյանի արձագանքին՝ Նիկոլ Փաշինյանի՝ շարժմանը միանալու կոչերին:
«Փաստացի, և ուշացած լինելու գնահատական կա, և մի տեսակ տարակուսանք՝ ինչո՞ւ է մի բան արվում այժմ, երբ կարող էր արվել մեկ տարի առաջ»,- ասում է մեր զրուցակիցը:
Անդրադառնալով էլ Երևանի փողոցներում դեռևս ընթացող ակցիաներին, մեր զրուցակիցն ասաց՝ ի՞նչ զարգացումներ և ի՞նչ ժամկետներում կլինեն՝ ժամանակը ցույց կտա: Նա կարևոր է համարում, որ երիտասարդների այս ըմբոստությունն ու պատրաստակամությունը վերածվի քաղաքական կապիտալի:
Ամբողջությամբ՝ aravot.am