Ռադիոտուն ներխուժելու վերաբերյալ գործով ձերբակալված անչափահաս Էրիկ Խաչատրյանը շուտով ազատ կարձակվի, որոշվել է նրան ծնողի հսկողությանը հանձնել: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Է.Խաչատրյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Պաշտպանը հայտնեց նաև, որ Էրիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի՝ Զանգվածային անկարգությունները, 2-րդ մասով: Նա մեղադրանքը չի ընդունում: