Սերոբ Խաչատրյան. «Ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի այցելել սովորական դպրոցներ»
Advertisement 1000 x 90

Սերոբ Խաչատրյան. «Ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի այցելել սովորական դպրոցներ»

Սերոբ Խաչատրյանի գրառումը Facebook-ի իր էջում. «Վերջին տարիներին Հայաստանի ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի այցելել սովորական դպրոցներ (միայն վերանորոգված որոշ դպրոցների բացումների են մասնակցել)։ Չեն գնացել ու ասել. կներեք, որ ձեր դպրոցը չենք վերանորոգել, զուգարանների վիճակը վատ է։ Եկել ենք ձեզ լսելու, ձեզ հետ զրուցելու։ Բոլոր նախագահները, վարչապետներն ու ԱԺ նախագահները գնացել են միայն էլիտար դպրոցներ։ Սովորական դպրոցներում սովորող երեխաներն անտեսվել են, տնօրեններն ու ուսուցիչները կուսակցականացվել»։



Նման նյութեր