Գյումրիում խոշոր ավտովթար-հրդեհի հետևանքով նյութեր են նախապատրաստվում. վիրավորները «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցներ են. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Գյումրիում խոշոր ավտովթար-հրդեհի հետևանքով նյութեր են նախապատրաստվում. վիրավորները «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցներ են. shamshyan.com

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 19-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթար-հրդեհի փաստով։

Ժամը 16։20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 87 տան դիմաց բախվել են Գյումրիի բնակիչներ՝ 55-ամյա Զաքար Սարգսյանի վարած Mercedes ML 320 մակնիշի 88 ZA 888 համարանիշի, 31-ամյա Պանդուխտ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի 35 NR 423 համարանիշի և Լոռու մարզի բնակիչ՝ 30-ամյա Պարույր Գևորգյանի վարած ГАЗ 53 մակնիշի 601 AG 61 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ում առաջացել է կրակ և այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, իսկ ГАЗ 53-ի ուղևորներ՝ 28-ամյա Անդրանիկ Խաչատրյանը, 55-ամյա Ռուբեն Կիրակոսյանը և 36-ամյա Հակոբ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատը։

Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ГАЗ 53-ի վարորդն ու վիրավորներն աշխատում են «Վեոլիա Ջուր» ընկերության Շիրակի մասնաճյուղում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com