Մեզ հասած տեղեկությունների համաձայն, ոստիկան Աշոտը՝ Բաղրամյան պողոտայում նկարահանված հայտնի տեսանյութի հասցեատերը, աշխատանքից հեռացվել է իր հարազատների՝ ցույցերին մասնակցելու պատճառով:
Aravot.am-ը այս տեղեկությունը ճշտեց ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից: Նա հերքեց այդ լուրը:
«Դա զանգվածային միջոցառումների և անկարգությունների ժամանակ կիրառվող բավական հին, այլևս չաշխատող տեխնոլոգիա է, խնդրում եմ լուրջ չվերաբերվել անլուրջ ասեկոսեներին ու հայտարարություններին: Նույն հաջողությամբ երիտասարդը կարող էր օգտագործել Արմեն, Արթուր անունները, այդքան ոստիկաններից մեկը հաստատ կլիներ: Դա պրիմիտիվ և հին տեխնոլոգիա է»,- ասաց պարոն Ահարոնյանը: Ըստ նրա՝ ցուցարար երիտասարդը Աշոտին ուղղված կոչով նպատակ է ունեցել «իբր հոգեբանական ճնշում գործադրել ոստիկանի վրա». «Հին է, չաշխատող ու բավական պրիմիտիվ»:
Ամբողջությամբ՝ aravot.am