
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգերում WBC, WBA Super, IBF, IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Գենադի Գոլովկինը մայիսի 5-ին կմենամարտի ԱՄՆ-ում բնակվող Վանես Մարտիրոսյանի հետ:
Հայ մարզիկը հարգում է իր առաջիկա մրցակցին ու ուրախ է նրա հետ մենամարտի համար.
«Ես Գոլովկինին ջենթլմեն եմ համարում ու հարգում եմ ոչ միայն որպես լավ բռնցքամարտիկ, այլ նաև որպես լավ մարդ:
Ես բախտ եմ ունեցել հանդիպել Գոլովկինի հետ ու այժմ ուրախ եմ, որ նրա հետ մրցելու եմ ռինգում: Իսկ Սաուլ Ալվարեսը խաբեբա է, ում պետք է պատժել գոնե ռինգում»,- Մարտիրոսյանի խոսքերը մեջբերում է «Boxingscene»-ը;