Կրկեսի արտիստ, ակրոբատ, պարուհի Թինա Քեյը, ով վերջին շրջանում ընտանիքի հետ միասին ապրում է Մոսկվայում, այս օրերին Հայաստանում է եւ հատուկ նպատակով:
Շատերը գիտեն, որ Թինան սովորել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում եւ կրկեսի արտիստ լինելուց զատ նաեւ երգում է: Եվ ահա Թինան Երեւան է եկել իր նոր տեսահոլովակի նկարահանման նպատակով, որի մասին առաջինը պատմել է Life.panorama.am-ին:
«Ընտանիքիս հետ Երեւան ենք եկել ապրիլի 11-ին, որպեսզի նկարահանենք իմ՝ «Պապա» երգի տեսահոլովակը: Երգն իմ ձայնասկավառակից է, տեսահոլովակի ռեժիսորն էլ Վեռոնիկա Բարսամյանն է: Ասեմ, որ հոյակապ օպերատորական կազմ է աշխատել, որի համար շատ ուրախ եմ»,- նշեց Թինան:
Թինա Քեյը բազմիցս է նշել, որ առանց հայրիկի է մեծացել: Իսկ այսօր նա երգում է հոր մասին: Հարցին, թե ինչպես ստացվեց, որ նա որոշեց այս թեմային անդրադառնալ, իրեն հատուկ անկեղծությամբ պատասխանեց.
«Այո, ես պապա չեմ ունեցել եւ նրա բացակայությունն էլ իմ մեջ չեմ ներել: Երբ ինձ առաջարկվեց երգել այս երգը, սկզբում չէի համաձայնում, քանի որ չէի պատկերացնում, որ կկարողանամ անգամ արտասանել այդ բառը, այն էլ դա ասել զգացմունքային կերպով, չէ որ 35 տարի ես «պապա» չեմ ասել: Երգը հոգուս չէր կպնում, շատ բարդ էր, հետո համաձայնեցի: Հիմա վստահ եմ ասում, որ իմ կյանքից իմ հոր բացակայությունն անգամ օգնեց, որպեսզի այդ երգը լիներ շատ զգացմունքային. Երգում կա վիրավորանք, նեղացվածություն, որը ավելի զգացմունքայնություն է հաղորդում»:
Ամբողջությամբ՝ life.panorama.am