Հարսը ցանկացել է ազատվել սկսերոջ հին իրերից, սակայն Cartier-ի մատանիներ է գտել. 1in.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հարսը ցանկացել է ազատվել սկսերոջ հին իրերից, սակայն Cartier-ի մատանիներ է գտել. 1in.am

Անգլիայի Սոմերսեթ կոմսության բնակչուհին որոշելով ազատվել սկեսրոջ թողած հին իրերից՝ տանը մաքրություն է սկսել։ Անպիտան իրերը նա հավաքել է մեկ տուփի մեջ և տարել հնավաճառի մոտ՝ դրանց արժեքը գնահատելու համար։

Այդ իրերի մեջ Cartier ապրանքանիշի երկու մատանի են գտել՝ ադամանդով և շափյուղայով զարդարված։

«Ես միանգամից ուշադրություն դարձրեցի Cartier-ի տուփերին, բայց միշտ չէ, որ դրանցում զարդեր են լինում։ Երբ տեսա այդ մատանիները, շատ զարմացա, քանի որ դրանք հազվագյուտ են։ Դրանք հին են և մի ամբողջ կարողություն արժեն»,-ասել է հնավաճառ Հարեթ Ուոսփը։

Ուոսփն ադամանդե մատանին վաճառել է 60 հազար դոլարով, իսկ շափյուղայով մատանին՝ 40 հազար դոլարով։

1in.am