Իրեն դրել է փոքրիկ Ռոբեսպիեռի տեղը. թավշյա հեղափոխություն անվան տակ իր շահերն է առաջ տանում. Ժիրայր Դադասյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին. aysor.am
Advertisement 1000 x 90

Իրեն դրել է փոքրիկ Ռոբեսպիեռի տեղը. թավշյա հեղափոխություն անվան տակ իր շահերն է առաջ տանում. Ժիրայր Դադասյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին. aysor.am

Ես խիստ եմ դատապարտում այն, ինչ արվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, Aysor.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Մնջախաղի պետական թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանը:

«Արդեն որերորդ անգամ իրեն շատ հատուկ մանիպուլյացիաներով, իր քաղաքական նպատակներին հասնելու համար, սոցիալական խնդիրներ բարձրացնելով, իր իսկ համար միավորներ է հավաքում: Իհարկե, ժողովրդի շատ մեծ զանգված կա, որ դժգոհություններ ունի, ու Նիկոլ Փաշինյանն, այդ առիթն օգտագործելով, օգտվում է: Բայց, ինձ թվում է, որ սա նրան չի հաջողվել, քանի որ երեկ պատռեց իր դիմակը՝ ասելով, որ պատրաստ է իր վրա պատասխանատվություն վերցնել ու դառնալ Հայաստանի վարչապետ», -վրդովված ասաց Ժ. Դադասյանը:

«Ես չգիտեմ, թե ի՞նչ է թավշյա հեղափոխությունը: Շատ լավ գիտեմ պատմություն, բայց դեռ չեմ հանդիպել հեղափոխության, որն առանց արյունի է տեղի ունեցել: Բայց անգամ արյունով արված հեղափոխությունները երկիրն առաջ չեն տարել: Ինքն իրեն դրել է փոքրիկ Ռոբեսպիեռի տեղը, բայց ես, կարծում եմ, սա վատ հետևանքներ է ունենալու Հայաստանի միջազգային հեղինակության իմաստով, կայունության ու անվտանգության հարցերում: Որպես փոքր երկիր, որը պատերազմի մեջ է գտնվում, մենք առաջնահերթ միայն մեկ խնդիր ունենք՝ Հայաստանի անվտանգության խնդիրը: Իսկ ես այս բոլոր ցույցերի ընթացքում ոչ մի օր չլսեցի երկրի անվտանգությանը նվիրված որևէ կոչ կամ ծրագիր իր կողմից: Անընդհատ միայն ժողովրդի անվան տակ է թաքնվում՝ ոտնահարելով բազմաթիվ մարդկանց իրավունքները: Թեկուզ և իմ աշխատանքի գնալու իրավունքը ոտնահարելով՝ թավշյա հեղափոխություն անվան տակ իր իրավունքներն է պաշտպանում ու շահերն առաջ տանում: Սա արդեն զայրացնում է, ես լուրջ նախագծեր եմ հիմա անում, որոնք վտանգված են: Ու որքան մարդ կա, որ այս ամենի պատճառով անլուծելի է թողնում իր առողջական, կրթական և այլ խնդիրները: Ու այս անարխիան ու քաոսն ինքն անվանում է թավշյա հեղափոխությո՞ւն: Եթե ազատ խոսք է ուզում, թող դիմում գրի ու քաղաքապետարանից տարածք ստանա, գնա այնտեղ կանգնի ու առավոտից երեկո խոսա», – նշեց նա:

Ամբողջությամբ՝ aysor.am



Նման նյութեր