Երգիչ Սևակ Խանաղյանն անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Նա գրառում է կատարել.
«Ցավում եմ, որ այս պահին Հայաստանում չեմ… Թեև տարիներ շարունակ ապրել եմ արտերկրում, միտքս ու հոգիս միշտ եղել են հայրենիքիս և հայրենակիցներիս հետ: Անչափ հպարտ եմ մեր երիտասարդներով: Նրանք են յուրաքանչյուր երկրի շարժիչ ուժը, ապագան…»: