Պատմաբան Վահե Անթանեսյանի գրառումը Facebook-ի իր էջում. «ՀՀ Ազգային հերոս Շառլ Ազնավուրը մի անատամ, եվրոպացուն վայել անհասցե հայտարարություն է արել՝ կողմերին կոչ անելով զերծ մնալ սադրանքներից…
Սերժ Թանգյանի համար հանկարծ կարևոր հանգամանքներ են ի հայտ եկել…
Հայաստանի տերն առաջին հերթին հայաստանցին է: Սփյուռքահայը որքան էլ ապրի Հայաստանի ցավով, որքան էլ սիրի Հայաստանը, միևնույն է, նա երբեք ավելի սրտացավ ու հոգատար չի լինի հայրենիքի համար, որքան որ հայրենիքում իր չարքաշ կյանքով ապրողը:
Այսօրվա միտինգում նման զավեշտ հնչեց. Գերմանիայից պայքարի համար հայրենիք եկած երիտասարդը Գերմանիայում բնակվող մորը կոչ է անում.
– Մա՛մ ջան, սպասիր, քիչ մնաց հաղթանակին, քիչ անց կվերադառնամ Գերմանիա…
Բա էլ քո պայքարը կոպեկի արժեք ունի՞… Տասը, հարյուր նման սփյուռքահայ ինձ համար կեսը չարժեն իր հողին կպած, պայքարող մեկ ուսանողի, վարորդի, մտավորականի, ռանչպարի…»: