Սերգեյ Խաչատրյան. «Իմ սիրելի ժողովուրդ, ամեն օր հետևելով ձեր հավաքներին, ես հասկանում եմ, որ եթե ինչ որ մեկը կարող է փոխել իրականությունը, ուրեմն դա անպայման դուք եք»
Advertisement 1000 x 90

Սերգեյ Խաչատրյան. «Իմ սիրելի ժողովուրդ, ամեն օր հետևելով ձեր հավաքներին, ես հասկանում եմ, որ եթե ինչ որ մեկը կարող է փոխել իրականությունը, ուրեմն դա անպայման դուք եք»

Երեկ, ուշ երեկոյան, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում արել է հետևյալ գրառումը.

Նախ և առաջ ջերմորեն ողջունում եմ ձեզ, իմ ժողովուրդ։

Ուզում եմ խորհին շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիտ։ Դուք այս դժվար օրերին, չնայած բոլոր խոչընդոտներին, կայուն կանգնած եք և պաշտպանում եք ձեր իրավունքները երազելով մի նոր, պայծառ Հայաստանի մասին։

Ես հպարտանում եմ ձեզանով, տեսնելով թե ինչ ազատություն եք կրում ձեր սրտերում։ Խոնարվում եմ ձեր խիզախության, միասնականության և ձեր սիրո առջեւ դեպի հայրենիքը։ Շատ բարձր գնահատում եմ պ. Փաշինյանի կոչը՝ խաղաղ կերպով հասնել նպատակին։ Գիտեմ որ շատ դժվար է լինելու այդ գիծը տանել մինչև վերջ, բայց իմ սիրելի ժողովուրդ, ամեն օր հետևելով ձեր հավաքներին, ես հասկանում եմ, որ եթե ինչ որ մեկը կարող է փոխել իրականությունը, ուրեմն դա անպայման դուք եք։

Ձեր ամենա մեծ ուժը դա սերն է դեպի հայրենիքը և հավատը դեպի նոր ապագա։

Ցավոք սրտի, մեր ազգից շատ մարդիկ կորցրել են իրենց հավատն ու հույսը, միգուցե հասկանալի պատճառներով։ Ոմանք չեն հավատում, որ հնարավոր են փոփոխություններ մեր երկրում, ոմանք չեն հավատում հեղափոխությանը, ոմանք էլ չեն հավատում Նիկոլ Փաշինյանին։

Այդ բոլոր մարդկանց ես ուզում եմ ասել՜

Ժողովուրդ ջան, եթե նույնիսկ չեք հավատում Նիկոլ Փաշինյանին, ապա անհնարին է որ չհավատաք ձեր հազարավոր երիտասարդներին։ Եվ ոչ միայն երիտասարդներին, այլ նաև՝ ձեր ժողովրդին, որոնք ամեն օր ձեր կողքով անցնելիս փորձում են համոզել, հույս տալ, նոր շունչ տալ փոփոխության համար։

Իրենց անկեղծության մեջ չի կարելի կասկածել։

Բազմիցս ասվել է, սա անձի պայքար չէ, սա մեր ազգի պայքարն է։

Չնայած ես ձեզանից ֆիզիկապես հեռու եմ, բայց իմ ուշքն ու միտքը դուք եք, ամեն օր ձեզ հետևում եմ։

Ես միանում եմ ձեզ և ուղղարկում իմ ուժն ու եռանդը։

Մյուս համերգիս հայտարարելու եմ, որ իմ արվեստը նվիրում եմ իմ ժողովրդին, որոնք պայքարում են այսօր փողոցներում։

Դուք մեր հույսն եք՜՜՜

Եվ թող ձեր և մեր բոլորիս երազանքը շուտ իրականանա։

Իմ համար դուք արդեն հաղթել եք ձեր էությամբ։

Սերգեյ Խաչատրյան և ընտանիք։



Նման նյութեր