Ես չեմ կարող շարժում ղեկավարել. Փաշինյանի կին. aysor.am
Advertisement 1000 x 90

Ես չեմ կարող շարժում ղեկավարել. Փաշինյանի կին. aysor.am

Ես չեմ կարող շարժում ղեկավարել, լրագրողներին ասաց «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը կղեկավարի շարժումը, եթե Փաշինյանին կալանավորեն:

Դիտարկմանը, թե արդյոք նման ելքը կանխատեսելի էր և արդյոք Փաշինյանի հետ քննարկել են, թե ինչ պետք է անել, եթե ինքը բերման ենթարկվի, Աննա Հակոբյանը նշեց, որ հետագա անելիքները չեն քննարկել, մինչդեռ սա սպասելի քայլ էր, քանի որ Փաշինյանը դեռ հարթակից հայտարարում էր, որ իրեն կարող են բերման ենթարկել:

Հարցին, թե արդյոք իր ու իր երեխաների անվտանգության համար մտավախություն չունի, Հակոբյանն ասաց.

«Իհարկե չունեմ, երբեք չեմ ունեցել և հիմա էլ չունեմ»:

aysor.am